Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Արցախում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել, և ճանաչել ծնողներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Շատ լավ վիճակում է: Երեկ գիտակցության է եկել, խոսել է արդեն, ճանաչել է ծնողներին»,- ասաց Հովհաննիսյանը:

Մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Արցախի Հանրապետության ՊՆ հարավարևելյանուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդիկողմից արձակված կրակոցից վիրավորվել էր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված ԱգանիկԳառնիկի Զորոգլյանը:

ՊԲ ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Երևան՝Մուրացանի զինվորական հոսպիտալ:

աղբյուրը՝ Արմենպրես