Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի կունենա Վենետիկի մոտ գտնվող հայկական եկեղեցում

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ:

Ինչպես  հայտնում է  SHANTNEWS․am-ը՝  հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Ըստ մեզ հասած նոր տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա սուրբ Ղազար կղզում: Սուրբ Ղազար կղզին պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այն գտնվում է Իտալիայի հյուսիսում՝ Վենետիկի ծոցի մերձակայքում: