Ի՞նչ պետք է իմանալ նախքան Այծեղջյուրին սիրահարվելը

Չնայած որ աստղաբանությունը՝ որպես այդպիսին, ընդունված գիտություն չէ, ամեն դեպքում, մենք հաճախ ենք դիմում աստղերի դասավորությանը, փորձում մեր վարքի, ապագայի, մեր զուգընկերոջ հետ հարաբերությունների հետագա ընթացքի մասին պատկերացումներ կազմել մեր և նրա կենդանակերպի նշաններից ելնելով։

Այսօր կպատմենք, թե ինչ է պետք իմանալ նախքան Այծեղջյուրին սիրահարվելը։

1. Մենք նպատակասլաց ենք

Այծեղջյուրները չեն շեղվում իրենց նպատակներից և համառորեն ձգտում են հասնել դրանց։ Մենք կարող ենք մեզ վրա միաժամանակ շատ գործեր վերցնել, բայց հավատացեք, մեր բոլոր գործողություններում տրամաբանություն կա։ Մեզ նաև դուր է գալիս, երբ մեզ ընկերակցում են, այնպես որ, եթե դուք մնաք մեր կողքին, կպարգևատրվեք։ Մենք անողոք եք մեր նպատակներին հասնելու հարցում, այնպես որ, եթե դուք կաք այդ ցուցակում, ապա անպայման դրա մասին կիմանաք։

2. Մեր չափորոշիչները բարձր են

Ես չեմ խոսում մերձարևադարձային երկրներում հանգստի և մեծ ադամանդների մասին, չնայած դա էլ է մեզ դուր գալիս։ Մեզ համար կարևոր է, որ մեր զուգընկերները լինեն ազնիվ, նպատակասլաց և այնքան լավ ապրեն, որքան մենք ինքներս։ Մեզ համար կարևոր է ոչ թե ձեզ դրամապնակի հաստությունը, այլ ձեր անհատականությունը։

3. Մենք աշխատում ենք խելագարի նման

Այծեղջյուրներն իրենց աշխատանքով չափից դուրս են տարվում։ Նրանց կենդանակերպի բոլոր նշաններից ամենաաշխատասերն են։ Երբ բոլոր նորմալ մարդիկ ավարտում են աշխատանքը, մենք սկսում ենք։ Մենք գիտենք, որ մեզ հանգիստ է պետք, բայց երբեմն պարզապես չենք կարողանում կանգ առնել։

Շարունակությունը՝ smexdoslez.ru