Ադրբեջանը մերժել է վիզա տալ Մեծ Բրիտանիայի ու ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆուտբոլասերներին

Ադրբեջանը մերժել է վիզա տրամադրել «Արսենալի» երկքաղաքացի՝ Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի քաղաքացիություն ունեցող, երկրպագուներին: Այս մասին գրում է բրիտանական The Mirror-ը: Պարբերականը պարզաբանում է, որ դա վերաբերում է ակումբի այն երկքաղաքացի երկրպագուներին, որոնք մրցաշրջանի աբոնեմենտներ ունեն: Սա նշանակում է, որ այդ ֆուտբոլասերները չեն կարողանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիա» մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսիի» դեմ եզրափակչում աջակցել իրենց թիմին:

Պարբերականը նաեւ գրում է, որ ՈՒԵՖԱ-ն հանդիպման ընդամենը 6 հազար տոմս է տրամադրել «Արսենալին»: Դա բացատրել է նրանով, որ Բաքուն չի կարող ավելի շատ երկրպագուներ ընդունել:

«Արսենալին» սա զայրացրել էր, եւ մի քանի ժամ առաջ ակումբը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ: «Զինագործներն» ՈՒԵՖԱ-ից պահանջել էին պարզաբանել՝ ինչ չափանիշներով են ընտրել եզրափակչի մրցավայրը:

Աղբյուրը՝ armtimes.com