Ինչո՞ւ են թանկացել բնակարանները

Լրագրողները կառավարության նիստից Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհադ Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե 1 տարի առաջ երբ նշանակվեց, ասաց ամբողջ Հայաստանի տարածքով գույքագրում է անելու և պայքարելու է ստվերային հողերի դեմ, ինչ քայլեր են արվել։ «Բնականաբար կան խնդիրներ և դրանք բազմաթիվ են ։ Մենք չունենք տեսչական գործառույթներ և բոլոր բացահայտումներում, որոնցում կարծում ենք, որ կան դիրքի չարաշահումներ, դրանք ուղարկվում են իրավապահ մարմիններին։ Բայց միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք, որ Կադաստրի կոմիտեն սեփականության իրավունքի երաշխավորն է և պետք է զերծ լինենք նման բացահայտումների մասին բարձրաձայնելուց»,-նշեց նա։ Պետրոսյանը նաև ներկայցրեց երեք պատճառ, թե ինչու է բնակարանների գների թանկացում նկատվում.«Առաջին և ամենաշոշափելի պատճառը նախորդ տարվա քաղաքական փոփոխություններն են, որոնք հանրության ու բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, որոնք ազդել են պահանջարկի վրա»։ Երկրորդ պաճառն, ըստ նրա, հիփոթեքի շուկայի ակտիվացումն է: Պետրոսյանը նկատեց, այսօր միջինում 6.5 նվազագույն տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր են գործում, որոնք անհամեմատելի են նախորդ տարվա տվյալների հետ: «Երրորդը՝ Երևանում կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շատ ավելի հեշտ է շինարական գործունեություն ծավալել: Շատ կառուցապատողներ, որոնք նախկինում խնդիրներ ունեին թույլտվությունների համար, հիմա այդ ամեն ինչը հեշտ է և նոր խաղացողներ են ի հայտ գալիս», — ասաց Պետրոսյանը:

Աղբյուրը՝ armdaily.am