Կենդանակերպի 5 նշան, որոնք սիրել չեն կարողանում

Ոչ բոլոր մարդիկ են կարողանում սիրել այնպես, ինչպես գրում են գրքերում։ Մարդիկ իրենց զգացմունքները տարբեր կերպ են արտահայտում, բայց ոմանց դրանք լրիվ խորթ են։ Կենդանակերպի այդպիսի 5 նշան են առանձնացնում աստղաբանները։ Իսկ թե որոնք են այդ նշանները, պարզենք EnterTrain-ի հետ միասին։

Երկվորյակներ

Երկվորյակները կարող են ռոմանտիկ լինել, կարող են ասել «ես քեզ սիրում եմ»։ Սակայն նրանց սիրել չկարողանալու հատկությունն արտահայտվում է նրանց տհաճ արարքներով՝ հիմնված եսասիրության վրա։ Նրանք հաճախ են ստում և ամենաշատը դավաճնող նշաններից մեկն են համարվում։ Եթե նրանք գտնում են այն միակին, որի հետ ցանկանում են կապել իրենց կյանքը, ապա ամեն բան անում են, որ հարաբերությունները բուռն լինեն և վառ, սակայն դա շատ արագ կարող է մարել։

Երկվորյակների հետ հարաբերություններում դուք պետք է երկուսի փոխարեն աշխատեք, քանի որ նրանք միայն սիրում են ստանալ, բայց չեն սիրում տալ։ Ձեր բոլոր փորձերը նրանց համար ինչ որ հաճելի բան անելու նրանք ընկալում են այնպես, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։

Այծեղջյուր

Այծեղջյուրները այնքան են տարվում աշխատանքով, որ սիրո համար ժամանակ պարզապես չեն ունենում։ Եթե նրանք ամեն դեպքում գտնում են իրենց երկրորդ կեսին, ապա սիրո դրսևորումներ նրանցից պետք չէ առանձնապես ակնկալել։ Այս մարդիկ մանրախնդիր են և պարզապես կարող են մոռանալ, որ իրենց սիրում են։ Նրանք տարվում են անձնական գործերով՝ մոռանալով մտերիմների մասին։

Նրանք ձանձրալի կարող են լինել, այնպես որ նրանց հետ հարաբերություններում կրքի կրակը միշտ դուք պետք է վառեք։ Եթե նույնիսկ Այծեղջյուրը սիրահարվում է, ապա նա դա անմիջական և անհետաքրքիր է անում։ Եթե դուք արդեն ամուսնացած եք, ապա հարցին, թե «ինչու ինձ վրա ուշադրություն չես դարձնում», Այծեղջյորը պարզապես կարող է պատասխանել. «Մի՞թե մենք ամուսնացած չենք»։