Վերսկվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը

Ինչպես գրում է tert.am-ը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբեկյանը ներկայացնում է փաստարկներ, թե ինչու իր պաշտպանյալի խափանման միջոցը կալանքը պետք է փոխվի։

Երեկվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանը և խմբի մյուս անդամները միջնորդությամբ հանդես կգան այսօր:

Այսօր նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Նիստին զուգահեռ դատարանի բակում շարունակվում է Ռոբետ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը դեմ և կողմ քաղաքացիների ակցիան։

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: