Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ժամանեցին դատարան

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ժամանեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հաստատելու իրենց երաշխավորությունը:

Հիշեցնենք, որ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Նրանք երաշխավորում են՝ ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա դատարանին ներկայանալը, խնդրում են կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով:

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը գրկախառնվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ:

Աղբյուրը՝ armtimes.com