Ամենաշատ հարբող ազգերի ցանկում առաջատարը բրիտանացիներն են

Մեծ Բրիտանիայի բնակիչներն ավելի հաճախ են հարբում, քան որևէ այլ երկրի բնակիչներ: Ինչպես նշում է The Guardian պարբերականը, այս մասին են վկայում Global Drug Survey ընկերության՝ ավելի քան 36 երկրումանցկացված հարցման արդյունքները: Ցուցակը կազմելու համար մասնագետներն ուսումնասիրել են այդ երկրներից ստացված տվյալները:

Ոսումնասիրության արդյունքնում պարզվել է, որ բրիտանացիները տարվա կտվածքով հարբում են միջինը 51,1 անգամ (շաբաթական գրեթե մեկ անգամ):

Մեծ Բրիտանիային հաջորդում են ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Դանիան և Հնդկաստանը: Այս երկրների բնակիչները տարեկան հարբում են 41-50,3 անգամ:

Հարցումը ցույց է տվել, որ համեմատաբար քիչ են հարբում Չիլիի բնակիչները՝ տարեկան 16,4 անգամ, ինչը հարցմանը մասնակցած երկրների շրջանում ամենացածր ցուցանիշն է:

Միջին հաշվով աշխարհում մարդիկ տարեկան հարբում են 33 անգամ: Ալկոհոլ օգտագործելու համար ամենից շատ զղջում են գերմանացիները (27,7%), ընդ որում՝ առավել հաճախ զղջացողները 25-ից ցածր տարիք ունեցող կանայք են:

Աղբյուրը՝ Tert.am