Իրանյան նավթը հասել է Չինաստան՝ ի հեճուկս ամերիկյան պատժամիջոցների

Չինաստանի Չժոուշանի նավահանգստում բեռնաթափել են Իրանից ժամանած նավթով բեռնված նավը՝ հակառակ ԱՄՆ պատժամիջոցներին՝ հաղորդում է Reuters-ը:

Marshal Z նավում 130 հազար տոննա վառելիք է եղել: Չինաստան վառելիքի առաքումը տևել է չորս ամիս և իրականացվել է չորս տարբեր նավերի միջոցով:

Հիշեցնենք, որ Իրանից նավթի և նավթամթերքի արտահանումը արգելվում է Վաշինգտոնի՝ վեցակողմ միջուկային գործարքի դուրս գալուց հետո անցած տարի արված պատժամիջոցների շրջանակներում:

Աղբյուրը՝ 1in.am