Ամենավտանգավոր խանգարումները, որոնք կարող են զարգանալ շաքարային դիաբետի դեպքում

Շաքարային դիաբետն ամենատարածված ու ամենավտանգավոր հիվանդություններից է, որը կարող է նաև բազմաթիվ բարդություններ առաջացնել: Ռուս բժիշկ-ներզատաբան Ելենա Սյուրակշինան ներկայացրել է, թե ինչ վտանգավոր խանգարումներ կարող են ի հայտ գալ շաքարային դիաբետի դեպքում:

Մասնագետի խոսքով՝ այս բարդացումները պայմանավորված են լինում արյան մեջ շաքարի մակարդակի տատանումներով, որոնք բացասաբար են անդրադառնում սրտանոթային համակարգի, գլխուղեղի, երիկամների ու նյարդային բջիջների վրա: Այս խնդիրների զարգացմանը նպաստող խթան են հանդիսանում սթրեսը, վիրուսներն ու վարակները, ուստի շաքարային դիաբետով տառապողները պետք է աշխատեն խուսափել դրանցից:

Կետոացիդոզ

Այս խանգարումը պայմանավորված է լինում նյութափոխանակության կարգավորման մեխանիզմների խանգարմամբ, որի դեպքում արյան մեջ բարձրանում է գլյուկոզայի և կետոնային մարմինների մակարդակը: Կետոացիդոզի ախտանշաններն են ծարավն ու հաճախամիզությունը, բերանի խոռոչի արտասովոր հոտը (ացետոնի հոտ), մաշկի չորությունը, որովայնի ցավերը, միգրենը, դյուրագրգիռությունը, քնկոտությունն ու թուլությունը: Սա բավական լուրջ խանգարում է, որը կարող է հանգեցնել մահվան, ուստի հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:

Հիպոգլիկեմիա

Այս խանգարումը բնորոշվում է արյան մեջ շաքարի շատ ցածր մակարդակով, ինքնազգացողության ընդհանուր վատացմամբ, հոգնածությամբ, ուժերի պակասով, գունատությամբ, առատ քրտնարտադրությամբ ու ապակողմնորոշվածությամբ: Բժշկի խոսքով՝ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկումը կարող է դառնալ հիպոգլիկեմիկ կոմայի պատճառ և անգամ հանգեցնել մահվան, ուստի նման դեպքերում հարկավոր է հիվանդին շաքարով հարուստ հեղուկ տալ և անմիջապես դիմել բժշկին:

Մաշկի ախտահարումներ

Շաքարային դիաբետով հիվանդների արյան ու քրտինքի մեջ շաքարի բարձր մակարդակը նպաստավոր պայմաններ է ստեղծում օրգանիզմը թուլացնող միկրոօրգանիզմների բազմացման համար: Արդյունքում շատ հաճախ մարդը բախվում է մաշկային տարատեսակ խնդիրներին, այդ թվում՝ մաշկի չորությանը, քորին, սնկային վարակներին և այլն:

Շարունակությունը՝ tert.am կայքում: