Նրա կուսակցությունը ոչ թե ժողովուրդն է, այլ փողը


armtimes.com լրատվականը գրում է, ր Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ալեկոծել ու մտահոգել է հասարակությանը: Մտահոգությունները (մտահոգները) բաժանվում են երեք հիմնական խմբի: Առաջին՝ հանկարծ իշխանությունները տեղի չտան ճնշումներին, «զադնի չդնեն», ու արդյունքում Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ՝ խուսափելով պատասխանատվությունից (սա մարդկանց ամենամեծ խումբն է): Երկրորդ՝ հանկարծ Քոչարյանի կողմնակիցների եւ հակառակորդների առճակատումը չվերածվի բախումների, եւ հասարակության մեջ նոր բաժանարար գծեր ի հայտ չգան (սա նույնպես շատերին է մտահոգում): Եվ երրորդ՝ հանկարծ Ադրբեջանը սխալ չգնահատի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ չփորձի օգտվել առիթից՝ համարելով, որ եթե Արցախի նախկին նախագահը մեղադրյալի աթոռին է, ուրեմն պատերազմը վերսկսելու ամենահարմար պահն է (այս մտահոգությունը բավականին վարպետորեն բորբոքվում է նախկին իշխանությունների քարոզչամիջոցների կողմից):

Որքանո՞վ են իրատեսական այս մտահոգությունները, եւ ընդհանրապես՝ ի վիճակի՞ է արդյոք Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր քաղաքական բեւեռ ձեւավորել: Պատասխանը միանշանակ է՝ դա նրան չի հաջողվի: Նախ՝ որովհետեւ Հայաստանում նրա նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական է, եւ երկրորդ՝ կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում չի կարող ընդդիմադիր բեւեռ դառնալ մեկը, ով ոչ կուսակցություն ունի, ոչ էլ երբեւէ կարեւորել է կուսակցությունների դերը՝ համարելով, որ ներքաղաքական պայքարում կարեւորը բռի ուժն է ու «միակ տղամարդ» լինելը:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: