Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնն ստանձ­նելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ավանդական բարեկամության վրա խարսխված հայ-ուկրաինական կապերը շարունակաբար զարգացել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Միաժամանակ պետք է նշեմ, որ երկուստեք հարաբերություններում առկա զգալի ներուժն իրացված չէ:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: