«Փյունիկի» հայտարարությունը խայտառակ մրցավարության վերաբերյալ

Երեկ տեղի ունեցած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի «Լոռի»-«Փյունիկ» հանդիպան խայտառակ մրցավարության վերբերյալ երևանյան ակումբը հայտարարություն է տարածել

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խորին վրդովմունքը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի «Լոռի ՖԱ»-«Փյունիկ» հանդիպման մրցավարական անձնակազմի և, մասնավորապես, գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքի կապակցությամբ։

Չեմպիոնական պայքարի համար առանցքային նշանակություն ունեցող հանդիպման ընթացքում մրցավարները թույլ են տվել կոպտագույն սխալներ, որոնք անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և անաչառության սկզբունքների հետ։ Այդ սխալների մասին հիշեցնելու կարիք չկա, քանի որ դրանք հիասթափության և ազնիվ զայրույթի ալիք առաջացրեցին ֆուտբոլային ողջ հանրության մեջ։ Իրենց սխալներով մրցավարները ազդեցին հանդիպման ելքի վրա և դրանով ունեցան վճռորոշ ներդրումը չեմպիոնական պայքարում ուժերի դասավորվածության վրա։

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: