Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետությունը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ադրբեջանի կողմից նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը: Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից: Ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության մթնոլորտի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման Ադրբեջանի հանձնառության իրականացմանը»,- ասաց Նաղդալյանը:

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժություններըենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են ամենաքիչը 9000 մարդ, ներառյալաջակցող զորքերը, ամենաքիչը 250 մարտական տանկ, ամենաքիչը 500 մարտականզրահապատ մեքենա, ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանայինմիջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: