Չկատարած սպանության համար բանտում 46 տարի անցկացրած քաղաքացուն 1,5 մլն դոլար փոխհատուցում կտան

ԱՄՆ Միչիգան նահանգի կառավարությունը չկատարած սպանության համար բանտում 46 տարի անցկացրած Ռիչարդ Ֆիլիպսին 1,5 մլն դոլար փոխհատուցում կտա: Այս մասին հաղորդում է «CBS News»-ը:

Ֆիլիպսն ազատազրկվել է 1971 թվականին եւ ազատ է արձակվել միայն անցած տարվա գարնանը: Բանտից դուրս գալիս նրան անգամ ավտոբուսով տուն գնալու գումար չեն տվել:

Ազատ արձակվելուց մեկ տարի անց նահանգի դատախազությունը որոշել է փոխհատուցել նրան ազատազրկման մեջ անցկացրած բոլոր տարիների համար՝ նրա կորցրած ժամանակը 1,5 մլն դոլար գնահատելով: Այժմ դատախազությունը սպասում է նահանգի իշխանություններից 1,5 մլն դոլարը Ֆիլիպսին հատկացնելու մասին որոշմանը:

Աղբյուրը՝ armtimes.com