Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյան ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Գրիգոր Մուրադյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,– ասվում է վարչապետի որոշման մեջ:

Գրիգոր Մուրադյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2018-ի հունիսի 15-ին։