Արայիկ Հարությունյանն ընդունել է միջազգային բակալավրիատ ծրագրի ներկայացուցիչներին

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային բակալավրիատի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչներ՝ ծրագրի ճանաչման և զարգացման ղեկավարներ Վեդրանա Պավլետիչին և Ջոն Հալիգանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում ՄԲ ծրագրում ներառված ավագ դպրոցների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործող Միջազգային բակալավրիատի ծրագրերով հավաստագրված երեք դպրոցներում՝ Դիլիջան UWC,  Քվանտ վարժարանում և Շիրակացու ճեմարանում ծրագրի ներդրման արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ծրագրի ճանաչման, համադրելիության և ՀՀ բուհական համակարգում ՄԲ շրջանավարտների ընդգրկման հնարավորության հարցերին: ԿԳ նախարարը նշել է, որ վերոնշյալ դպրոցները ՄԲ ծրագրերով դրական արդյունքներ են արձանագրել, և պետք է աշխատել, որ ծրագիրը բուհերի ընդունելության ազգային համակարգի հետ համադրելի լինի՝ չառաջացնելով լրացուցիչ խնդիրներ:

Առավել մանրամասն՝armtimes.com կայքում: