Երևանի քաղաքապետարանի 128 թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար դիմել է շուրջ 2 600 մարդ

Ինչպես տեղեկացնում է armtimes.com լրատվականը, Երևանի քաղաքապետարանը նախորդ ամիսներին բազմաթիվ մրցույթներ էր հայտարարել՝ առկա թափուր պաշտոնները համալրելու համար: Հայտարարությունները լայնորեն հրապարակայնացվեցին, ու ենթադրվում էր, որ դիմողների թիվը շատ մեծ է լինելու: Պարզվում է՝ այդպես էլ կա: Այդ մրցույթներին մասնակցելու հայտ են ներկայացրել հազարավոր մարդիկ: Մի շարք պաշտոններում, սակայն, նշանակված էին ժամանակավոր պաշտոնակատարներ ու կանխատեսվում էր, որ մրցույթում նույնպես հաղթողն իրենք են լինելու: Այս կանխատեսումը եւս շատ դեպքերում իրականացել է:

Անցկացված մրցույթների արդյունքների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան, մասնավորապես հետաքրքրվելով առանցքային պաշտոններով: Խնդրել էինք տեղեկացնել, թե նշված պաշտոններից յուրաքանչյուրը զբաղեցնելու համար քանի դիմում-հայտ է ստացվել, ով է հաղթել եւ մինչեւ մրցույթը ով էր նշանակված ժամանակավոր պաշտոնակատար:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: