35 մլն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինարարությանը. վարչապետ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհաշինարարությանը, նշեց, որ այսօր որակյալ նախագծեր ներկայացնող, ասֆալտապատման որակյալ աշխատանքներ իրականացնողների խնդիրներ կան, մի լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոս համապատասանում է, մեկը ասում է՝ չի համապատասխանում: Նա նշեց, որ ընկերություններ կան, որոնք մասնագիտացված են մրցույթում հաղթելու մեջ, բայց ի վիճակի չեն այդ խնդիրները կատարել, ինչ-որ սխեմաներ գործել են, բայց անընդհատ այդ խնդիրներին ենք բախվել:  

«35 միլիոն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինարարությանը և ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ ենք, որ կարողնալո՞ւ ենք այդ գումարը ծախսել և ունենալ ճանապարհ և ամեն անգամ մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք: Արդյունքում «սև ցուցակի» ընկերությունների թիվն ավելանում է, «սպիտակ ցուցակի» ընկերությունների թիվը՝ այնքան էլ չէ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանի մեկնաբանությանը, որ խիստ չափանիշներ են դրել և պահանջներին պետք է համապատասխանեն, վարչապետն արձանագրեց, որ ձգձգման պրակտիկային պետք է վերջ տալ: «Այս թատրոնը հերիք ա, որ հետ եք տալիս նախագիծը»,-ասաց նա և նշեց, որ նախագիծը հետ ուղարկելիս ոչ թե ավելի է բարելավվում, այլ պարզապես մտածում են՝ ինչպես ներկայացնեն, որ անցնի:

Տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ իրենք հստակ մեսիջները հղում են, և կարծում է, որ կհասկանան: Այդ վստահությունը վարչապետը չկիսեց և մեջբերեց «Կարգին հաղորդման» սկետչերից մեկը, որ մեկ անգամ նաև նախկինում Ազգային ժողովում ներկայիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ է մեջբերել:

Առավել մաննրամասն՝ tert.am կայքում: