Կենսաթոշակ նշանակելիս զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվելու է նաև շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը

Tert.am լրատվականը գրում է, որ Կառավարության հերթական նիստին այսօր ներկայացվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Դրանով նախատեսվում է՝ 2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս` զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառել նաև հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը:

Կենսաթոշակը նշանակվում է.

1. կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

2. կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Առավել մանրամասն՝ Tert.am