ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը 32.5%-ով ցածր է տղամարդկանց աշխատավարձից

Հայաստանի Հանրապետությանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32.5%-ով:

«Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018» հրապարակման համաձայն, եկամուտների մասով տարբերությունն էլ ավելի մեծ է և հասնում է 40%-ի, թեև զբաղված կանանց 57.9%-ը, իսկ զբաղված տղամարդկանց՝ 47%-ն ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

Աշխատանքային շուկայում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը 52.8% է, որը զգալիորեն ցածր է տղամարդկանց ակտիվության մակարդակից՝ 70.7%: Տնտեսապես ոչ ակտիվ կանանց 47.0%-ը տնային տնտեսուհիներն են կամ տնային տնտեսությամբ զբաղվողների 98.5%-ը կանայք են, ընդ որում, այդ կանանց 42.4%-ն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

Գործատուների 79.6%-ը և ինքնազբաղվածների 54.4%-ը տղամարդիկ են, մինչդեռ առանց վարձատրության աշխատողների մեջ կանայք կրկնակի գերազանցում են տղամարդկանց:

Առավել մանրամասն՝ panarmenian.net կայքում: