Չինչինի դպրոցը 2 շրջանավարտ է ունեցել

Այսօր հանրապետության դպրոցներում հնչում է վերջին զանգը։ Տավուշի մարզի Չինչին գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ավարտում է 2 աշակերտ՝ Արմեն Ադամյանը և Նարեկ Դարբինյանը, իսկ 9-րդ դասարանը՝ 4 աշակերտ։ 

12-րդ դասարանի դասղեկ Շահեն Գյուրջինյանն ասել է, որ տղաներից մեկը՝ Արմենը, բուհ է դիմել։

Գյուրջինյանը նշեել է նաև, որ դպրոցում սովորում է 41 աշակերտ. «Նախորդ տարի շրջանավարտ չենք ունեցել, իսկ մյուս տարի 1 աշակերտ է ավարտելու»։

Աղբյուրը՝ ArmDaily.am