Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 20 ամենահարուստ ժառանգներին. նրանց շարքում հայուհի կա

Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական խմբագրությունը կազմել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների ցանկը, որում ներառվել է ընդհանուր 238 մլրդ դոլար ժառանգելիք 48 մարդ:

Նրանց շարքում է նաև հայազգի միլիարդատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) դուստրը՝ 24-ամյա Պոլինա Գալիցկայան, որը կժառանգի 3,4 մլրդ դոլար:

«Մագնիտ» խանութների ցանցի հիմնադրի դուստրն ավարտել է Կուբանի պետական համալսարանը և մասնագիտությամբ տնտեսագետ է: Նա ակտիվ մասնակցում է հոր բիզնես գործունեությանը՝ հմտանալով կառավարման գործում: Սակայն Գալիցկին չի ցանկանում, որպեսզի դուստրը բիզնեսով զբաղվի:

«Ես գիտեմ բիզնեսը և այդպիսի կյանք չեմ ցանկանում դստերս համար»,-իր հարցազրույցներից մեկում ասել է միլիարդատերը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ցանկը կազմվել է հետևյալ կերպ. Forbes-ի մասնագետները միլիարդատեր ծնողների կարողությունը կիսել են նրանց բոլոր օրինական երեխաների միջև ու պարզել, թե նրանցից որը որքան գումար է ժառանգելու: Միևնույն ժամանակ նրանք անտեսել են որոշ միլիարդատերերի հայտարարություններն այն մասին, որ իրենք չեն պատրաստվում երեխաներին մեծ գումարներ ժառանգել ու փոխարենն ահռելի կարողությունը տրամադրելու են բարեգործությանը:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: