Կենդանակերպի Յուրաքանչյուր Նշանի Մասին՝ Մեկ Բառով

Եթե Կշեռքները ձեզ ասեն, որ բոլորը հավասար են, լավագույններ եւ վատագույններ չկան, ապա Խոյերին, հակառակը, դուր է գալիս, երբ իրենց լավագույնն են կոչում: Խոյը սիրում է մրցակցել եւ առաջինը լինել ամեն ինչում: Ինչո՞ւ է Խոյի ամենասիրած բառը «լավագույնը»: Քանի որ ամեն անգամ, երբ նա ինչ-որ տեղ է գնում, սիրում է օգտագործել այդ բառը. «Սա քաղաքի լավագույն ռեստորանն է», «Փորձեք այս պիցցան, այն լավագույնն է», «Իմ ընկերը/ընկերուհին լավագույնն է»: Եթե ցանկանում եք ուրախացնել ձեր Խոյին, հաճախ ասեք, որ նա լավագույնն է:

Ցուլ՝ «հուսալի»

Ցուլը սիրում է հուսալիությունը, եւ Խոյի նման ամեն ինչում լավագույնը լինելու համար ռիսկի չի դիմի: Ցուլի համար կարեւոր են կայունությունն ու վաղվա օրվա հանդես հույսը, նա ցանկանում է նյութապես ապահովել իրեն: Ինքը նույնպես հուսալի մարդ է, նրա խոստմանը կարելի է հավատալ, նա լավ ընկեր է, ժամանակին օգնության կգա, կօգնի խորհրդով եւ երբեք չի դավաճանի:

Երկվորյակներ՝ «հետաքրքիր»
Օյ, ինչ հետաքրքիր է. սովորաբար այսպես են Երկվորյակներն արձագանքում նոր տեղեկությանը: Երկվորյակները հետաքրքրասեր են, միշտ պատրաստ են նոր բան իմանալ: Նրանք բաց են նոր գիտելիքների առջեւ, ամենաշատը վախենում են ձանձրույթից ու առօրեականությունից: Շփվելով մարդկանց հետ՝ Երկվորյակները ձգտում են յուրաքանչյուրի համար առավելագույնս հետաքրքիր լինել, այդ պատճառով նրանց հետ դյուրին է եւ հաճելի է զրուցել: Դուք նույնպես հետաքրքիր եղեք նրա համար, քննարկեք վերջին նորությունները, հետաքրքիր նյութերը: Ձանձրալի մի եղեք, հակառակ դեպքում՝ Երկվորյակները կփախչեն ձեզանից:

Շարունակությունը՝civilnews.ru կայքում: