SpaceX-ը տիեզերք է արձակել 60 արբանյակ կրող Falcon 9 հրթիռը

Ամերիկյան SpaceX տիեզերական ընկերությունը բազմաթիվ հետաձգումներից հետո տիեզերք է արձակել Falcon 9 հրթիռակիրը՝ բեռնված 60 արբանյակով: Այս մասին ասվումէ  ընկերության թվիթերյան էջում:

Հայտնի է, որ հրթիռակիրն արձակվել է Ֆլորիդա նահանգից: Այն կրել է Starlink ինտերնետ արբանյակներ:

Նշվում է, որ Falcon 9-ի առաջին աստիճանը բարեհաջող Երկիր է վերադարձել ու վայրէջք կատարել լողացող հարթակի վրա:

Ընկերությունից ընդգծել են, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ իրենց հաջողվում է հրթիռակրի առաջին աստիճանի բարեհաջող վայրէջք կազմակերպել լողացող հարթակի վրա:

Ավելի վաղ ընկերության ղեկավար միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել էր, որ 60 արբանյակը Falcon 9-ի երբևէ տեղափոխած ամենածանր բեռն է՝ 18,5 տոննա քաշով:

Աղբյուրը՝ tert.am