28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին

Այսօր՝ մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 05:40-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Նշան Ուստյանն իր վարած Mercedes մակնիշի 77 GQ 777 համարանիշի ավտմեքենայով, Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և առաջ ընթանալով, բախվել թիվ 45 շենքի պատին:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: