9-րդ դասարանցիները այսօր հայոց լեզու առարկայից միասնական քննություն են հանձնում

Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 9-րդ դասարանցիները հայոց լեզու առարկայից այսօր միասնական քննություն են հանձնում: 

Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունը միակն է, որն անցկացվում է կենտրոնացված կարգով՝ միասնական քննությունների սկզբուքնով:

Այս տարի 9-րդ դասարանն ավարտելու է շուրջ 32 հազար աշակերտ: 

Աղբյուրը՝ armtimes.com