ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի տարածքում մայիսի 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-31-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի26-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում։