«Իմ քայլը» հիմնադրամը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հավաքագրել է 1 մլն 60 հազար դոլար. Ղազարյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ներկայացրեցին ապրիլի սկզբին ԱՄՆ կատարված երկշաբաթյա այցի արդյունքները:

Հովհաննես Ղազարյանը նշեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի համար հավաքել են 1 մլն 60 հազար դոլար:

«ԱՄՆ Կոնգրեսում ենք ունեցել հանդիպումներ, Կոնգրեսի գրադարանում: Այնուհետեւ կոնգրեսմեններ Աննա Էշլի եւ Ջեքի Սպիրսի նախաձեռնությամբ եղել է հանդիպում կոնգրեսականների հետ, որտեղ տիկին Հակոբյանը հանդես է եկել ելույթով: Եղել է նաեւ հանդիպում միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամում, որտեղ հիմնական խոսնակը եղել է տիկին Հակոբյանը եւ մասնավորապես խոսվել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին: Ունեցել ենք նաեւ համայնքային հանդիպումներ: Այնուհետեւ այցը շարունակել ենք Բոստոն, որտեղ եղել է հանդիպում կրկին համայնքի հետ՝ Րաֆֆի եւ Նինա Ֆեսթենջյանների տանը եղել է հանդիպում եւ երեկույթ՝ նվիրված «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղ ներկայացրել ենք մեր ծրագրերն ու գործունեության բնույթն առհասարակ: Շարունակել ենք դեպի Լոս-Անջելես, այնտեղ ունեցել ենք հանդիպումներ համայնքի հետ տարբեր ձեւաչափերով: Հիմնական հանդիպումը եղել է «Ալեքս» թատրոնում, շուրջ 1500 հոգի մասնակցել են այդ հանդիպմանը: Մասնակցություն ենք ունեցել հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Տարբեր բնույթի, տարբեր բնագավառներ ներկայացնող մարդկանց եւ կազմակերպությունների հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկել ենք հնարավոր համագործակցության եզրերը:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: