Կապանի օդանավակայանի համար 2 օդանավ կներկրեն

Կապանի օդանավակայանի ուղեւորային համալիրի շինաշխատանքները գրեթե 60 տոկոսով կատարվել են: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը:

Թադեւոսյանի խոսքով, նախատեսվում է, որ ուղեւորային համալիրը նախկին 160 քմ-ի փոխարեն կլինի 900 քմ՝ 100 մարդ/ժամ սպասարկման հնարավորությամբ. «Ընդհանուր նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից 800 մլն դրամի ներդրումն արդեն իրականացված է»:

Գոռ Թադեւոսյանը ներկայացրեց 19 տեղանոց չեխական արտադրության L 410 օդանավը՝ նշելով, որ այն իրականացնելու է Երեւան-Կապան-Երեւան չվերթները. «Օդանավն այժմ Հայաստանում է՝ Զվարթնոց օդանավակայանում: Օդանավի անձնակազմը վերապատրաստված է Չեխիայի Հանրապետությունում: Պարոն վարչապետ, հարգելի հյուրեր հոյւս ունենք, որ մոտ ապագայում Սյունիք կայցելեք արդեն օդանավով»:

Իսկ «Armenian helicopters» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը հայտարարեց, որ ընկերությունը նախապատրաստվում է թույլտվություններ ստանալուց 2 ամիս հետո ներկրել 2 օդանավ, արդեն՝ 5-6 տեղանոց, որը կլինի բիզնես դասի. «Մենք հնարավորություն ենք ընդձեռում գործարարներին համագործակցել եւ իրականացնել հատուկ բնույթի չվերթներ։ Նմանատիպ հաջողված փորձ ձեռք բերեցինք Առողջապահության նախարարության Էրեբունի բժշկական կենտրոնի հետ համատեղ։ Արդեն 2 ամիս է, մենք չվերթներ ենք իրականցնում շտապօգնության նպատակներով։ Հատուկ բնույթի չվերթների շրջանակներում՝ կարելի է առանձնացնել գործարարների համար այնպիսի չվերթներ, ինչպիսիք են, օրինակ ընդերքի զոնդավորման աշխատանքները, քարտեզագրման նկարահանումների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող չվերթները եւ այլն»։

Առավել մանրամասն՝ armdaily.am կայքում: