Շնորհակալ եմ, իմ ընկե՛ր․ հաղթե՛ք չորեքշաբթի. Մխիթարյանը՝ Սոկրատիսին

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստադոպուլոսը մի քանի ժամ առաջ Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ ու գրառում կատարել․ «կարոտում ենք քեզ, եղբա՛յր» բովանդակությամբ։ 

Մխիթարյանի պատասխանը չի ուշացել։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը վերահրապարակել է լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը․ «Շնորհակալ եմ, իմ ընկե՛ր։ Հաղթե՛ք չորեքշաբթի»։ 

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը, որտեղ «Արսենալը» մրցելու է «Չելսիի» հետ։ Մխիթարյանը «զինագործների» հետ չի մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք։