Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 27-ին, 28-31-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ից հունիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: