Ի պատիվ Մխիթարյանի «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքվում «Քոչարի» են պարել

«Արսենալի» ֆուտբոլիստները ի պատիվ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի Բաքվի Օլիմպիական մարզադաշտում «Քոչարի» են պարել:

Յուրօրինակ այս ակցիան Մխիթարյանի ֆուտբոլիստները իրականացրել են երեկ տեղի ունեցած նախախաղային մարզման ժամանակ: Պարի լուսանկարն Ինստագրամի իր էջում հրապարակել է «Արսենալի» հարձակմող Պյեր Էմերիկ Օբամեյանգը: