Գիտնականները ներկայացրել են պարզ միջոցներ հիշողության բարելավման համար

Մարդու հիշողությունն անմիջականորեն կապված է նրա սովորելու կարողությունների հետ, իսկ ժամանակի ընթացքում գլխուղեղի կոգնիտիվ գործառույթները թուլանում են: Սակայն մասնագետները ներկայացրել են մի քանի պարզ միջոց հիշողության բարելավման համար:

Ինչպես գրում է hronika.info կայքը, հիշողության բարելավման հիանալի միջոց է հատուկ նշանների գործածությունը որևէ բան հիշելու համար: Կարելի է պատրաստել քարտեր և դրանց վրա նշաններ անել՝ ասոցացնելով դրանք որևէ բանի հետ:

Այդ քարտերն անհրաժեշտ է թողնել մեկ կամ երկու շաբաթ, այնուհետև ուշադրի զննել՝ փորձելով հիշել, թե ինչի հետ են կապված այդ նշանները: Այս վարժությունն օգնում է ամրապնդել նեյրոնների կապերն ու բարելավել հիշողությունը:

Բացի այդ, կարելի է համեմատել նոր ու հին տեղեկությունն ու փորձել փուլ առ փուլ վերականգնել իրադարձությունների շղթան: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ անցած օրվա վերլուծությունը կարող է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը 30 տոկոսով:

Հիշողության բարելավման համար շատ օգտակար կարող է լինել նաև գիտելիքների ու փորձի վերլուծությունը: Սա կօգնի ազատվել կեղծ հիշողություններից, որոնք երբեմն կարող են ի հայտ գալ յուրաքանչյուրի մոտ:

Աղբյուրը՝ tert.am