Հերթական նիստերի օրակարգը ԱԺ-ն չհաստատեց քվորում չլինելու պատճառով

ՀՀ ազգային ժողովի 2019-ի մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը ԱԺ-ն չհաստատեց քվորում չլինելու պատճառով: Շուրջ 1,5 ժամ պարտադիր քննարկման ներկայացված հարցերի քննարկումից և սպառումից հետո արդեն հերթական նիստերի օրակարգի նախագծերի երկրորդ բաժինն ընդունելու հարցը քվեարկության դրվեց և ստացավ 61 կողմ ձայն: Նշենք, որ մեծ օրակարգը հաստատելու համար անհրաժեշտ էր 66 կողմ ձայն:

Նշենք, որ լրագրողների հետ զրույցում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ չի կարող օրակարգը կրկին դրվել քվեարկության, նիստեր պետք է չկայանան: Մինչդեռ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ընդմիջումից հետո հարցը կրկին քվեարկության կներկայացվի։