Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

Տեխնոլոգիաների ոլորտում առաջատար լինելու համար պետք է նաև շատ գրքեր կարդալ. այսպես է նաև կարծում հենց ինքը՝ մեծն Բիլ Գեյթսը: Օրերս տեխնեոլոգիաների ոլորտի այս հանճարն իր սոցիալական էջերում հրապարակում է արել այն գրքերի մասին, որոնք խորհուրդ է տալիս կարդալ այս ամռան ընթացքում: Ահա այն 5 գիրքը, որ Բիլ Գեյթսն առաջարկում է:

1. Ջարեդ Դայմոնդ՝ «Ցնցում» / «Upheaval»

Ես Ջարեդ Դայմոնդի հեղինակած գործերի մեծ երկրպագուն եմ, և այս վերջին գիրքն էլ բացառություն չէ: Գիրքը բացահայտում է, թե ինչպես են հասարակություններն իրենց պահում ճգնաժամի ժամանակ: Նա մի քանի հետաքրքիր դեպք է օրինակ բերում ցույց տալու համար, թե ինչպես են ազգերը կարողանում իրենց գոյությունը պահպանել քաղաքացիական պատերազմի, արտաքին վտանգների առկայության ու այլ հանգամանքներում: Մի փոքր դեպրեսիվ է թվում, բայց ես գիրքն ավարտեցի ավելի դրական էմոցիաներով մեր՝ խնդիրներ լուծելու կարողության հանդեպ, քան սկսել էի: 

2. Ռոուզ Ջորջ՝ «Ինը պինտա» / «Nine Pints»

Եթե արյան տեսքը տանել չես կարողանում, ապա այս գիրքը հավանաբար քեզ համար չէ: Բայց եթե դու էլ ինձ պես հետաքրքրվում ես դրանով, ապա կվայելես բրիտանացի լրագրողի այս գիրքը՝ թեմայի հանդեպ ունեցած առանձնահատուկ կապվածությամբ: Ես սիրում եմ այնպիսի գրքեր, որոնք մեկ թեմայի մեջ են խորանում, հետևաբար այս գիրքը, որի անունը չափահաս մարդու օրգանիզմում պարունակող արյան քանակությունն է, ինձ միանգամայն հարմար էր: Այն լի է չափազանց հետաքրքիր փաստերով, որոնք կստիպեն ավելի շատ գնահատել արյունդ: 

Շարունակությունը՝ vnews.am կայքում: