«Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» ՊՎԾ-ի ուսումնասիրություններով ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» կատարած ուսումնասիրությունների արդյուքներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ դրանց վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«ՊՎԾ-ից «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» կատարված ուսումնասիրությունների նյութերն ուղարկվել են ՀՔԾ, որտեղ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի հատկանիշներով: Գործի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քննչական ենթակայության կարգով»,- ասաց Օհանջանյանը:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածը սահմանում է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ ավարտվել է «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» իրականացված ուսումնասիրութունը։

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: