«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը վայր է դնում ԱԺ մանդատը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը), հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Այդ մասին դիմումը նա ներկայացրել է ԱԺ նախագահությանը:

Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում Խաչատուրյանը չվերցնի դիմումը, ապա նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը: