5 մինի-սերիալ, որ ձեզ հաստատ դուր կգան

Այսօր սերիալները դարձել են մեր կյանքի ամենագունեղ բաղկացուցիչը: Սերիալներ սիրում ենք բոլորս, դրանք մեզ որոշակի կախման մեջ են գցում, կապում, մտերմացնում տարբեր սյուժեների և հերոսների հետ՝ միևնույն ժամանակ մեր օրերին հաղորդելով որոշակի նմանություն, ընդհանրություն:
Այսօր ձեզ ենք ներկայացնում մի շարք մինի սերիալներ, որոնք ձեզ հաստատ անտարբեր չեն թողնի: Վայելե՜ք:

 1. Միլդրեդ Փիրս /Mildred PierceМилдред Пирс, 2011

HBO-ի 5 մասսանոց մինի սերիալ է սա, Ջեյմս Քեյնի համանուն վեպի էկրանավորումը: Գլխավոր դերում է Քեյթ Ուինսլեթը:
1930-ականներ: Միլդրեդը տնային տնտեսուհի է և ամուսնուց բաժանվել է: Բայց նա չի հանձնվում և փորձում է կյանքը կարգավորել, աշխատանք գտնել, երեխաներին դաստիարակել:

2. Սև գրքեր/Black Books /Книжный магазин Блэка, 2000

Անգլիական սիթքոմ, որը էկրաններ է բարձրացել 2000 թ.: Գրատան տնօրեն Բերնարդը սիրում է խմել և ծխել, սիրում է նաև գրքեր, բայց տանել չի կարողանում իր գրատան հաճախորդներին: Գրատան դուռը գրեթե միշտ փակ է, գրքերը՝ թափթփված: Այստեղ է աշխատում նաև Բերնարդի տարօրինակ օգնականը, ով տիրոջ հակապատկերն է ամեն բանում: Այստեղ կա նաև երրորդ մեկը՝ մի կին, ով լրացնում է խենթ եռյակը: Զվարճակի, ուրախ և գեղեցիկ սերիալ:

3. Օլիվիա Քիթերիջ/ Olive Kitteridge/ Что знает Оливия, 2014

HBO-ի 4 մասանոց մինի սերիալ, որը պատմում է Օլիվիայի կյանքի մասին: Օլիվիան դպրոցի ուսուցչուհի է, խիստ և մի փոքր դաժան կին, ով տանջում է իր չորությամբ ամուսնուն և որդուն: Ի՞նչն է պատճառը, որ Օլիվիան չի կարողանում երջանիկ լինե, ո՞վ է մեղավոր: Բարդ ու պարզ մարդկային երջանկության և հարաբերությունների մասին պատմող հրաշալի մինի սերիալ:

Շարունակությունը՝ vnews.am կայքում: