Փրկարարները դուրս են բերել Վանանդ գյուղի արհեստական ջրավազանն ընկած 18-ամյա քաղաքացու դին

14:04

Հունիսի 3-ին, ժամը 12:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով:
Ժամը 15:33-ին ջրափրկարարները Մ. Պ.-ի (ծնված 2001 թ.) դին դուրս են բերել ջրավազանից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: