Զինծառայողները հուլիսի 1-ից կստանան բարձրացված աշխատավարձերը

Զինվորականների աշխատավարձերը բարձրանում են հունիսի մեկից, կառավարության այսօրվա նիստում ասաց պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսից աշխատավարձերը բարձրանում են։ Դավիթ Տոնոյանը նրան ուղղեց․ «Հուլիսին կստանան հունիսի բարձրացված աշխատավարձերը»։

«Հա, այսինքն՝ հունիսի մեկից է բարձրանում, վաղը չէ մյուս օրը։ Եվ հուլիսի մեկին կստանան հունիսի մեկի բարձրացված աշխատավարձերը։ Եվ կառավարությունում ինչ պետք է, արված է, համակարգը դրված է։ Թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու, և ամեն ինչ զինվորական կարգով»,- ասաց վարչապետը։

Աղբյուրը՝ lragir.am