Ներկրվող ցեմենտի համար 14 հազար դրամ պետտուրք սահմանելու մասին աղմկահարույց օրենքն ընդունվեց

Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկեց «Իմ քայլը» խմբակցության կողմից 20 րոպե ընդմիջումով:

Մինչ օրինագծերի քվեարկությունը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով ելույթում պարզաբանեց, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ՝ պնդելով, որ «Պետական տուրքի մասին» օրենքը օրենսդիրները խախտմամբ են ընդունելու․

«Այսինքն՝ ասում են՝ մենք իրավունք չունենք դա վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել: Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Մենք 20 րոպե նիստը ընդմիջեցինք, որ այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչու ենք անում ու ինչի համար ենք անում»,- ասաց նա:

«Պետական տուրքի մասին» աղմկահարույց օրենքը քվեարկության դրվեց եւ ընդունվեց 85 կողմ, 16 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:

Ի դեպ՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որը նախորդ նիստերի ժամանակ բողոքում էր այս օրենքի դեմ, նույնպես կողմ քվեարկեց օրինագծին:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում