Մերձմոսկովյան շրջանում օրը ցերեկով վարձու մարդասպանը ձեռնարկատիրոջ է սպանել

ՌԴ Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկիյ շրջանում վարձու մարդասպանը օրը ցերեկով կրակել է տեղի առևտրային կենտրոններից մեկի տնօրենի վրա, գրում է lenta.ru-ն: Հաշվեհարդարի կադրերը հրապարակել է ՌԴ Քննչական կոմիտեն: 

Կադրերում երևում է, որ հանցագործը սաղավարտով է, զինված է խլացուցիչով ատրճանակով: Երեք կրակոց արձակելով 60-ամյա ձեռնարկատիրոջ գլխին՝ նա փախուստի է դիմել դեպքի վայրից:  

Հանցագործը հետախուզման մեջ է: Հարուցվել է քրեական գործ:

Աղբյուրը՝ tert.am