Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխնախարար նշանակելու որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ վարչապետը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Գեղամ Վարդանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: