Մեկնարկել են ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները

Ինչպես գրում է Armtimes.com լրատվականը, երեկ Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Tobruq Legacy-19 զորավարժությունները:

Հյուսիսատլանտյան դաշինքի 19 անդամ երկրների զինվորականներ հակահրթիռային և հակաօդային պաշտպանության ոլորտում մշակել եւ իրականացնում են համատեղ գործողություններ, գրում է BBC-ն:

Զորավարժություններն ընթանում են Ռուսաստանի Կալինինգրադի շրջանից 60 կմ հեռավորության վրա:

Բացի Լեհաստանից, ՆԱՏՕ-ն ևս մի քանի զորավարծություն է անցկացնում կենտրոնական Եվրոպայում՝ Լատվիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Բալթիկ ծովում:

Զորավարժություններն ուղղված են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանունակության ուժեղացմանը:

Աղբյուրը՝ Armtimes.com