ՈՒԵՖԱ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող հայկական թիմն «Ալաշկերտն» է, առաջին տեղում «Ռեալն» է

ՈՒԵՖԱ-ի նոր հրապարակած վարկանիշային աղյուսակում ամենաբարձր միավորներն ունեցող հայկական թիմն «Ալաշկերտն» է: Հայաստանի նախկին չեմպիոնն ունի 4500 միավոր: Այդ ցուացնիշով 215-րդ տեղում է:

«Փյունիկն» ունի 3750 միավոր: 280-րդ հորիզոնականում է: «Բանանցը» 1750 միավորով 358-րդ տեղում է: «Շիրակը» 1500 միավորով 375-րդն է: «Գանձասար-Կապանն» ունի 1250 միավոր եւ 402-րդն է:

ՈՒԵՖԱ-ի ցուցակում ընդգրկված են նաեւ «Ուլիս» եւ «Միկա» ակումբները, որոնք այլեւս գոյություն չունեն: «Ուլիսը» 250 միավորով 416-րդն է, «Միկան»՝ նույնքան միավորով 251-րդն:

Անկախ 2018-19 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից պայքարը լքելուն՝ աղյուսակը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Ունի 146000 միավոր: 2-րդ տեղում «Բարսելոնան» է 138000 միավորով, 3-րդում՝ «Ատլետիկոն» (128000):

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի հաղթող «Լիվերպուլը» 11-րդն է: Ունի 91000 միավոր:

Աղբյուրը՝ armtimes.com