«Հպարտ ենք այս ամենի մի մասնիկը լինել». Գիլան և Այոմի

Երբ ռոքի սիրահարները Իեն Գիլանին ու Թոնի Այոմիին «թույլ տվեցին» մտնել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, նվագախումբն արդեն բեմին էր՝ պատրաստ հնչեցնելու Smoke on the water երգը: Հայտնի ռոք աստղերի կատարմամբ այս երգի ձայնագրությունն ու սկավառակի վաճառքը 30 տարի առաջ օգնեցին երկրաշարժից ցնցված Հայաստանին: 

2009 թվականին Մեդիամաքսը նախաձեռնել էր  «Հայաստանը շնորհակալ է ռոքին» (Armenia Grateful 2 Rock) նախագիծը եւ Հայաստան հրավիրել Deep Purple խմբի մենակատար Իէն Գիլանին, Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիին, Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դիին:

Գյումրի ու Սպիտակ այցի ժամանակ ռոքի աստղերը հուզվելու շատ առիթներ ունեցան, բայց մի բան նրանց հատկապես տպավորել էր՝ տնակներում գործող թիվ 6 երաժշտական դպրոցի անմխիթար վիճակն ու աշակերտների տաղանդը:

Որոշեցին երեխաների համար ստեղծել ավելի լավ միջավայր ու մեծ երազանքներ ունենալու հնարավորություն: Այդ այցից չորս տարի անց, 2013-ին Հայ Օգնության Ֆոնդի-ի, Մեդիամաքսի ու Ջոն Դիի ղեկավարած Do Something նախաձեռնության ջանքերով ու աջակիցների օգնությամբ բացվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նորակառույց շենքը: 

«Մենք համերգներ ենք տվել դոմիկների մեջ, խճաքարերի վրա, նավթավառի ուղեկցությամբ: Հիմա ոնց որ վատ տնից տեղափոխված լինենք շքեղ ապարանք»,- ասում է Անահիտ Սեյրանյանը, որը 34 տարի դպրոցում ջութակի դասեր է տալիս:

Առավել մանրամասն՝ mediamax.am կայքում: