Ինչպես ընդամենը մի քանի օրում ազատվել ավելորդ քաշից ու կարգի բերել կազմվածքը

Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական տանջալից ու երկարատև լինել, սակայն փորձագետները ներկայացրել են մի պարզ «մարտավարություն», որը թույլ կտա ընդամենը 7 օրում ազատվել զգալի ավելորդ քաշից:

Հետազոտությունները ցույց են տվել, որ որովայնի հատվածի ճարպաշերտերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը կարդիոմարզումներն են: Ընդ որում, խորհուրդ է տրվում շեշտը դնել ինտենսիվ մազաձևերի վրա (լող, վազք և այլն)՝ հաշվի առնելով նաև մարզումների տևողությունն ու հաճախականությունը:

Մասնագետների խոսքով ՝ նյութափոխանակությունը բարելավելու համար հարկավոր է խուսափել զտված ածխաջրերից, սակայն միևնույն ժամանակ պետք չէ խստորեն հետևել ցածր կալորիականությամբ սննդակարգերին և սպիտակ հացի, սպիտակ բրնձի ու գազավորված ըմպելիքների փոխարեն ավելի շատ բանջարեղեն ու ամբողջական հացահատիկ օգտագործել:

Նիհարել ցանկացողների համար շատ օգտակար են նաև ճարպոտ ձկնատեսակները, որոնք օմեգա-3 ճարպաթթուների ու բարձրորակ սպիտակուցների հիանալի աղբյուր են: Շաբաթական 2-3 բաժին ճարպոտ ձուկ ուտելը կօգնի նվազեցնել մի շարք լուրջ հիվանդությունների առաջացման հավանականությունն ու արագացնել որովայնի ճարպաշերտերի այրման գործընթացը:

Ավելորդ քաշից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրն սկսել սպիտակուցներով հարուստ նախաճաշով (հունական յոգուրտ, սպիտակուցային կոկտեյլ, շիլա, ձվի սպիտակուց և այլն), քանի որ սպիտակուցները բարելավում են նյութափոխանակությունն ու պահպանում են մկանային զանգվածը քաշի նվազման դեպքում: Սա է պատճառը, որ սննդակարգը հարկավոր է հարստացնել հավկիթով, թռչնամսով, լոբազգիներով կամ կաթնամթերքով:

Շատ կարևոր է նաև օրական 4-5 լիտր հեղուկ օգտագործելը, ինչը կօգնի ավելի շատ կալորիա այրել: Նիհարել ցանկացողների համար շատ օգտակար սովորություն կարող է լինել նաև արթնանալուն պես մի բաժակ կիտրոնով ջուր (սենյակային ջերմաստիճակի) խմելը, ինչը խթանում է նյութափոխանակությունը: Բացի այդ, շատ մեծ նշանակություն ունի նաև աղի սահմանափակումը, քանի որ այն նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը:

Սպիտակուցներից բացի քաղցի զգացումից ազատող հիանալի միջոց են նաև լուծվող մանրաթելերը, որոնք թույլ են տալիս բավական երկար ժամանակով մոռանալ քաղցի մասին: Այս մանրաթելերը կլանում են ջուրն ու վերածվում գելային զանգվածի, որը նվազեցնում է ճարպերի կլանման գործընթացը: Սա է պատճառը, որ պետք չէ խուսափել ընկույզներից, սերմերից, լոբուց ու ոսպից:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org