2019թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում միջազգային զբոսաշրջությունն աճել է 5,2%-ով , ՀՀ է ժամանել 364 489 զբոսաշրջիկ, 41.8 %-ով աճել է նաև ներքին զբոսաշրջությունը

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է միջազգային զբոսաշրջության ցուցանիշը, ըստ որի՝ 2019 թ. հունվար-մարտ ամիսներին հանրապետություն է ժամանել 364 հազ. 489 զբոսաշրջիկ:  2018 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,2%-ով: 2018 թ. հունվար-մարտին ՀՀ էր ժամանել 346 458 զբոսաշրջիկ:

Նույն վիճակագրության համապատասխան՝ 2019 թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 317 891 մարդ կամ 2018թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,7%-ով: 2018 թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից մեկնել է 300 832 զբոսաշրջիկ:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների` 2019թ. առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկներից 61 268-ը  տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, որը 16.4%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ 303 221-ը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն:

2019 թ. առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկներից 35.6 %-ը  բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 32.3 %-ը ՌԴ-ից են, 12.5 %-ը` ԵՄ երկրներին և 51.9  %-ը` այլ երկրներին:

Առավել մանրամասն՝ tert.am

https://www.tert.am/am/news/2019/06/08/Pashinyan/3020172?fbclid=IwAR3N1rSldZ6f1FZzoXX2X3e5SVsqT5xgv18sZbt9BD3QZxaYO0s5Mu1CDXU